Արտաքին 5 տարի առաջ - 17:07 10-07-2021

Ճապոնիայում 2025 թվականից պատրաստվում են կիրառել թռչող ավտոմեքենաներ

Ճապոնիայում նախատեսում են 2025 թվականին սկսել թռչող ավտոմեքենաների լիարժեք կոմերցիոն կիրառումը: Այս մասին հայտնում է Nikkei թերթը: Նոր տեխնոլոգիաները կներդնի երկրի խոշորագույն ավիափոխադրողը՝ Japan Airlines-ը:

Առաջին փուլում աերոտաքսիները ուղևորներին կտեղափոխեն օդանավակայանից մինչև Միե պրեֆեկտուրայի զբոսաշրջային օբյեկտներ: Ընկերությունը ծրագրում է օգտագործել գերմանական Volocopter ստարտափի արտադրության մեքենաներ: Դրանք կլինեն երկտեղանի անօդաչու մեքենաներ՝ ուղղահայաց թռիչքով և վայրէջքով: Թռիչքի հեռավորությունը 35 կմ է: Միևնույն ժամանակ, մեքենան կարող է զարգացնել 110 կմ/ժամ արագություն:

Մրցակցային պայքարի է պատրաստ նաև Ճապոնիայի երկրորդ խոշորագույն ավիաընկերությունը՝ All Nippon Airways-ը: Սակայն երկրում մինչ այժմ բացակայում է թռչող ավտոմեքենաների կիրառման օրենսդրական բազան: Առաջիկայում իշխանությունները խոստացել են լուծել խնդիրը: Եվ 2023-ին պետք է գործարկվեն բեռնատար թռչող տաքսիներ կղզիների միջև:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում