Ներքին 5 տարի առաջ - 13:00 10-07-2021

Առերևույթ հայերենը ձևական է ապահովված. Լիլիթ Հարությունյան

Երկու օր առաջ Երևանի փողոցներում ծառայության դուրս եկած պարեկային ծառայությունը հանրության շրջանում հակասական արձագանքների ու մեկնաբանությունների առիթ է դարձել: Ոմանք խիստ քննադատության արժանացրին մեքենաների վրա զետեղված լոգոն և հայերեն ու անգլերեն տառերով գրությունների անհամաչափությունը, իսկ պարեկներն ակնհայտ պատրաստ չէին Երևանի երթևեկության կանոնակարգմանն ու խցանումներին:


Մասնավորապես պարեկային ծառայության ավտոմեքենաների ու պարեկների համազգեստների լեզվական ձևավորման վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Օրագիր.news-ը կապ հաստատեց Լեզվի կոմիտեի վարչական իրավախախտումների բաժնի պետ Լիլիթ Հարությունյանի, որը նշեց, որ կոմիտեն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ պարզելու, թե ինչ օրենդրական հիմքեր ունեն ոստիկանության գործողությունները:


«Առերևույթ հայերենը ձևական է ապահովված, այսինքն՝ ոչ ամբողջական տեղեկույթի ծավալով: Ակնհայտ է, որ գերակայում է օտար լեզուն, ինչը չի բխում որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքից: Ուստի խնդրին առնչվող հանգամանքները կպարզվեն և լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասում է Լիլիթ Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում