Արտաքին 5 տարի առաջ - 09:38 10-07-2021

Եվրոպական երկիրն առաջին անգամ փակելու է սահմանները կորոնավիրուսի դեմ չպատվաստվածների համար

Մալթան Եվրոպայում առաջին երկիրն է, որը թույլ է տալու երկիր մուտք գործել միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված անձանց, իսկ չպատվաստվածների համար հուլիսի 14-ից երկիր մուտքն արգելվում է, հաղորդել է երկրի առողջապահության նախարար Քրիս Ֆերնեն:

«Մենք Եվրոպայում առաջին երկիրն ենք լինելու, որն այդ քայլն անում է: Այս պահին մենք մտադիր չենք փոխել մեր ծրագրի մյուս մասերը, բայց մենք կարող ենք, եթե դրա համար լինի գիտականորեն հաստատված անհրաժեշտություն»,- Ֆերնեի խոսքերն է մեջբերում Times of Malta-ն:

Նախարարն ընդգծել է, որ Մալթայի չպատվաստված բնակիչները նույնպես չեն կարող երկրի սահմաններից դուրս գալ. «Պատվաստման վկայագիր չունեցող մարդիկ չեն կարող ճանապարհորդել առանց թույլտվության ցանկացած պատճառով»:

Այս որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ Մալթայում 10 օրվա ընթացքում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվն աճել է 5 անգամ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում