Արտաքին 5 տարի առաջ - 00:01 10-07-2021

Լիբիայի փողոցներում անարգել են Թուրքիայի դրոշը

Լիբիայի փողոցներում քաղաքացիները գետին են գցել Թուրքիայի պետական դրոշը:

Լիբիայի արևելյան մայրաքաղաք Տոբրուկում Ներկայացուցիչների պալատի շենքի առջև քաղաքացիները ճանապարհի վրա գցել են Թուրքիայի պետական դրոշը, որ խորհրդարանի անդամները և վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան անցնեն դրա վրայով: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ թուրքական դրոշի հետ նման կերպ են վարվել գեներալ Հաֆթարի կողմնակիցները: Սոցցանցերում հրապարակված տեսանյութերում նկատվում է, թե ինչպես են ավտոմեքենայով և ոտքերով կոխկրտում գետնին փռված Թուրքիայի դրոշը:

Նշենք, որ անցյալ տարի Լիբիայում գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի ուժերը զորավարժության ժամանակ որպես պայմանական հակառակորդի դրոշ և թշնամական խորդրանիշ օգտագործել էին Թուրքիայի դրոշը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով