Ներքին 5 տարի առաջ - 21:41 09-07-2021

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է անում

Երկու օր է՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նիստ է անում։ Դրանք երկար՝ մոտ 5-6 ժամ են տևում, որի ժամանակ քննարկում են բարձր պաշտոնների հարցը և հատկապես՝ ԱԺ պորտֆելների բաշխումը։

Մեր տեղեկություններով՝ նիստը վարում է Նիկոլ Փաշինյանը, վարչության բոլոր անդամները ներկա են, բուռն քննարկում է ընթանում, որի ժամանակ բոլորն արտահայտվելու հնարավորություն են ստանում։

Դեռևս վերջնական որոշումներ չեն կայացվել, բայց երբ նիստերն ավարտվեն, պարզ կդառնա, թե ովքեր են զբաղեցնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրվելիք ԱԺ նախագահի, 2 փոխնախագահների, խմբակցության ղեկավարի, ԱԺ մշտական հանձնաժողովների 8 նախագահների պաշտոնները։ Նիստի ժամանակ բոլորը կարող են թեկնածուներ առաջադրել, կարծիք հայտնել, բայց վերջնական որոշումը կայացնում է Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով քննարկումները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան