Արտաքին 5 տարի առաջ - 14:16 09-07-2021

ՌԴ-ն պատրաստ Է աջակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման աշխատանքի գործարկմանը

Ռուսաստանը պատրաստ Է խորհրդատվական աջակցություն ցույց տալու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծման աշխատանքի գործարկմանը՝ դրա հետագա սահմանազատմամբ՝ երկրների միջեւ հակամարության շուտափույթ լուծման նպատակով: Հուլիսի 9-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ որպես սույն խնդրի կայուն եւ երկարաժամկետ լուծում տեսնում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանագծման աշխատանքի շուտափույթ գործարկումը՝ դրա հետագա սահմանազատմամբ: Մենք պատրաստ ենք ցույց տալու անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն, եւ ներկայումս շարունակվում են շփումներն արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ սահմանապահ ծառայությունների գծով, այդ թվում՝ լարվածության ապաԷսկալացիայի նպատակով»,- ասել Է նա:

Դիվանագետի խոսքով՝ ՌԴ-ն չի կարծում, թե երկու երկրների սահմանին ստեղծված իրադրությունը կապված Է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այլ ավելի շուտ սահմանի իրավական ձեւակերպման բացակայության հետեւանք Է: «Մենք ելնում ենք այն բանից, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին շրջաններում իրադրությունն ուղղակիորեն կապված չԷ Լեռնային Ղարաբաղի հիմնախդրի կարգավորման հետ եւ սահմանի իրավական ձեւակերպման բացակայության հետեւանք Է: Ընդհանուր ֆոննն, անտարակույս, սաստկացնում Է կողմերի փոխադարձ վստահության դեֆիցիտը, դա իրոք այդպես Է»,- հավելել Է Զախարովան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով