Արտաքին 5 տարի առաջ - 11:17 09-07-2021

Ղրղզստանցի սահմանապահը զոհվել է Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության ընթացքում

Ղրղզստանի սահմանային ծառայությունն ուրբաթ հաղորդել է, որ Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության արդյունքում Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայության զինծառայող է զոհվել:

«1994 թ. ծնված սերժանտ Խուսնիդին Խոժիևը մահացել է տաջիկ սահմանապահների զինված հարձակման արդյունքում»,- ասել են նախարարությունից:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տաջիկական կողմը նույնպես ունի զոհեր ու վիրավորներ: Այս պահին միջադեպի վայրում աշխատում են երկու երկրների սահմանային ներկայացուցիչները, որոնք փորձում են պարզել տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները:

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը հաղորդել է, որ սահմանապահների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել հուլիսի 8-ին Չաշմագիլդանի լեռնանցքի տարածքում: Իր հերթին Բիշքեկը պնդում է, որ ղրղզական զինուժը ենթարկվել է «Տաջիկստանի զինված ուժերի անակնկալ հարձակմանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»