Արտաքին 5 տարի առաջ - 10:43 09-07-2021

Բայդենը հայտարարել է ԱՄՆ ամենաերկար պատերազմի ավարտի մասին

ԱՄՆ-ն ավարտելու է իր պատմության մեջ ամենաերկար ռազմական արշավը, երբ ամերիկացի վերջին զինվորները հեռանան Աֆղանստանից: Այս մասին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հաղորդում է Bloomberg-ը:

«Ես ամերիկացիների ևս մեկ սերունդ Աֆղանստան պատերազմի չեմ ուղարկի առանց ողջամիտ ակնկալիքի, որ հնարավոր է այլ արդյունքի հասնել: ԱՄՆ-ն չի կարող իրեն թույլ տալ կապ պահպանել աշխարհում ստեղծված քաղաքականության հետ, ինչպես 20 տարի առաջ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ 2020 թ. ԱՄՆ-ն և «Թալիբան»-ն ավելի քան 18 տարվա պատերազմների արդյունքում առաջին անգամ հրադադարի համաձայնագիր են ստորագրել: Ըստ դրա՝ ամերիկյան զորքերը պետք է Աֆղանստանը լքեն մինչև սեպտեմբերի 11-ը: ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է թալիբների հետ պայմանագրերը վերանայելու մտադրության մասին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»