Արտաքին 5 տարի առաջ - 09:53 09-07-2021

Պետդեպը մեկնաբանել է ԱՄՆ քաղաքացու ձերբակալությունը Հաիթիի նախագահի սպանությունից հետո

Պետդեպարտամենտը հաղորդել է, որ Հաիթիի ոստիկանությունն օգնություն է խնդրել ԱՄՆ-ից նախագահի սպանության հետաքննության համար: Ընդ որում՝ Պետդեպարտամենտը չի հաստատել Ժովենել Մոիզի սպանության մեջ կասկածվող ԱՄՆ քաղաքացու ձերբակալությունը:

Ավելի վաղ Washington Post-ը հաղորդել էր, որ երկրի ղեկավարի սպանության մեջ կասկածվող՝ կալանավորված վեց անձանց մեջ է նաև ծագումով Հաիթիից ամերիկացի Ջեյմս Սոլաժը: Կալանավորվածների մեջ կարող է լինել Հաիթիի ծագմամբ ևս մեկ ամերիկացի:

Հաիթիի լրատվամիջոցները հաղորդել են, որ կալանավորվածների թիվը հասել է ութի:

Հիշեցնենք, որ Հաիթիի նախագահը մահացու վիրավորում էր ստացել չորեքշաբթի գիշերն իր նստավայրի վրա հարձակման ժամանակ: Նրա կինը՝ Մարտին Մոիզը, ծանր վիճակում հոսպիտալացվել է Մայամի: Նա վիրավորվել է ձեռքի, ազդրի և որովայնի հատվածում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով