Ներքին 5 տարի առաջ - 21:58 08-07-2021

Զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքարի օծման արարողություն Ախուրյանում

Հուլիսի 6-ին ոստիկանության Ախուրյանի բաժնի դիմաց բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող խաչքար ու ցայտաղբյուր։

Ներկա էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության տարածքային բաժինների ղեկավար կազմը, զոհված ոստիկանների հարազատները։

Տեղի է ունեցել խաչքարի օծման արարողություն։

Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվեց 13 ոստիկան և մինչ օրս անհետ կորած է համարվում 1-ը։ Իսկ Ախուրյանի բաժնի ծառայողներից զոհվեց ոստիկանության մայոր Համլետ Մքոյանը։

Փա՛ռք հանուն հայրենիքի զոհված ոստիկաններին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով