Ներքին 5 տարի առաջ - 21:24 08-07-2021

Թուրքիայի էքսպանսիան Միջին Արևելքում և հայկական գործոնը․ Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այս օրերին ստանում եմ բազմաթիվ հարցեր, թե ինչո՞ւ Թուրքիան շատ է շտապում Հայաստանի տարածքով ստանալ Ադրբեջան-Նախիջևան ճանապարհը ։

Դե, եթե խոսենք հեռանկարային տեսլականի տեսանկյունից, ապա թուրքերի համար ցամաքային լոգիստիկ կապը Ադրբեջանի հետ ունի կարևորագույն կենսական նշանակություն, որի համար իրենք, ի դեպ, պայքարում են մոտ 100 տարի։

Համոզված եմ, որ հենց այդ ճանապարհը ( և միգուցե միջանցքը) աշխատի՝ այդ պահից սկսած կմեկնարկի Հայաստանի Հանրապետության մասնատման գործընթացը։

Ի դեպ, դա չի նշանակում, որ հենց անպայման միանգամից թուրքերը կսկսեն քրքրել Հայաստանի տարածքը՝ թուրքերը այդ գործընթացը կձգեն մի քանի տարի, բայց այն, որ ի վերջո Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը դեպի Ադրբեջան իրենք ռազմա֊քաղաքական առումով կաշխատեն լիովին վերահսկել, դա անկասկած է։

Իսկ ինչո՞ւ են թուրքերը շտապում, որ որքան հնարավոր է շուտ ստանան փաշինյանական իշխանություններից այդ բաղձալի ճանապարհը՝ դիտեք ստորև ներկայացված տեսանյութում»։

Հ․Գ․ Կներեք մի քիչ հանպատրաստից նկարահանման համար։

Ձեզ գուցե հետաքրքրի