Արտաքին 5 տարի առաջ - 15:50 08-07-2021

Ռուսաստանում տարեսկզբից բացահայտվել է ավելի քան 1000 ահաբեկչական հանցագործություն

2021 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում ավելի քան 1000 բացահայտված ահաբեկչական հանցագործություններից 25%-ը կատարվել է համացանցի միջոցով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության գլխավոր վարչության պետի տեղակալ Վյաչեսլավ Միխեևը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Անցյալ տարի երկրում բացահայտվել է 510 հազար կիբերհանցագործություն, տարվա ընթացքում աճը կազմել է 70%:

Միխեևը նաև հավելել է, որ ցանցում մեծ թվով հանցագործություններ կապված են ծայրահեղականության հետ: 2021 թվականին գրանցվել է 320 նման խախտում:

Գլխավոր դատախազության ներկայացուցչի կարծիքով, իրավական կարգավորումը չի հասցնում հարմարվել նոր իրողություններին, բացի դրանից, սրընթաց զարգանում են տեխնոլոգիաները, որոնք բարձրացնում են հանցագործների անանունությունը, զոհի հետ անմիջական կապերը բացակայում են: Նա նաև նշել է լայն լսարանի ընդգրկումը և տեղեկատվության հասանելիության պարզությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»