Արտաքին 5 տարի առաջ - 13:27 07-07-2021

ՈւԵՖԱ-ն կատարյալ բեմ է դարձել Ադրբեջանի իշխանավորների համար. եվրախորհրդարանի պատգամավոր

Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը քննադատել է ՈւԵՖԱ-ին Եվրո2020 ֆուտբոլային խաղերը Բաքվում անցկացնելու համար:

Ըստ նրա՝ ՈւԵՖԱ-ն կատարյալ բեմ է դարձել Ադրբեջանի իշխանավորների համար:

«Նախագահ Ալիևը կօգտագործի մրցաշարն իր իշխանությունն էլի ավելի ամրապնդելու և օրինականացնելու համար,-նշել է Վիոլա ֆոն Կրամոնը,- նույնիսկ եթե պաշտոնապես թվում է, թե սպորտը և քաղաքականությունը միմյանց հետ ոչ մի կապ չունեն, փաստորեն տեղի է ունենում ճիշտ հակառակը»:

Նա Ադրբեջանին բնորոշել է որպես «սարսափելի ավտոկրատիա» և նշել, որ անընդունելի է ֆուտբոլային խաղերն անցկացնել մի այնպիսի երկրում, որտեղ ժողովրդավարական արժեքներին, ընդդիմության իրավունքներին, նրանց հավաքների անցկացմանը բացարձակապես ոչ մի նշանակություն և տեղ չի տրվում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»