Ներքին 5 տարի առաջ - 12:38 07-07-2021

Ես պատրաստ եմ դատվելու, միայն թե մեր ժողովրդին ամեն օր չվախեցնեն. Առուշանյան

Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Քարահունջ բնակավայրի վարչական ներկայացուցիչ Լուսինե Ավետյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ-ի ներկայացրած բողոքի քննությունը:

Ինչպես և գրել էինք, դատարան է եկել նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի հարուցված քրգործի վերաբերյալ, Առուշանյանն ասաց, որ սուտ և կեղծիք է՝ այն գումարները, որոնք Ավետյանը փոխանցել է, առանձնացված են եղել բյուջեի առանձին տողով: Ավետյանը չէր կարող փոխանցումներ անել, քանի որ նա չունի նման լիազորություն:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այն զրույցների վերաբերյալ, որ այս ձերբակալության նպատակն իրեն դատապարտելն է, որպեսզի չխոչընդոտի Մեղրիի միջանցքի շինարարությանը, Առուշանյանը պատասխանեց, որ ինքն էլ է հակված այդ կարծիքին, քանի որ գիտեն, որ եթե սկսեն այդ շինարարությունը, իրենք խոչընդոտելու են. «Եթե ուզում են, որ ես բանտ նստեմ, ես կնստեմ, միայն թե ամեն օր չվախեցնեն Գորիսի բնակիչներին»,- ասաց Առուշանյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով