Մամուլ 5 տարի առաջ - 08:52 07-07-2021

«Հայաստան» դաշինքը մտադիր է իրեն հասանելիք պաշտոններին տեր կանգնել, բայց վերջնական որոշում կկայացնի ՍԴ վճռից հետո. Իրավունք

«Խորհրդարանական երկրորդ ուժին, օրենքի համաձայն, վերապահվում է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի, ինչ­պես նաև մշտական հանձնաժողովնե­րում երեք ղեկավարի պաշտոնները: Թե արդյոք մանդատները վերցնելու դեպ­քում «Հայաստան» դաշինքը կստանձնի իրեն հասանելիք պաշտոնները, հե­տաքրքրվեցինք «Հայաստան» դաշինքի երկրորդ համար, ՀՅԴ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանից:

- Մենք կօգտվենք այդ հնարավորու­թյուններից, բայց ոչ ինչ-որ մեկին պաշ­տոնի բերելու համար: Կարծում ենք, որ սա լրացուցիչ խթան կհաղորդի մեր պայքարին:

- Պարոն Սաղաթելյան, մամուլում շրջանառվում էր, թե հնարավոր է, որ «Հայաստան» դաշինքից միայն ՀՅԴ-ականները վերցնեն մանդատները: Ի՞նչ կասեք այս մասին:

- Բացառվում է այդ տարբերակը: Մանդատներ վերցնել-չվերցնելու որո­շում կընդունի ամբողջ «Հայաստան» դաշինքը՝ ելնելով պայքարի հաջողու­թյան տրամաբանությունից: Եթե մենք գանք եզրակացության, որ վերցնելով այդ մանդատները՝ կընդլայնենք մեր պայքարը, ապա կգնանք այդ ճանա­պարհով: Հիմա հակված ենք այն բա­նին, որպեսզի գնանք խորհրդարան, բայց վերջնական որոշման մասին կհայ­տարարենք Սահմանադրական դատա­րանի վճռից հետո»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ