Արտաքին 5 տարի առաջ - 12:39 06-07-2021

Պետդեպարտամենտը Վրաստանին հորդորել է պատժել ԼԳԲՏ երթի հակառակորդներին

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսն իր Twitter-ում կոչ է արել պատժել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում սեռական փոքրամասնությունների երթի հակառակորդներին:

«Մենք դատապարտում ենք հուլիսի 5-ին Վրաստանում քաղաքացիական հասարակության ակտիվիստների, համայնքների ներկայացուցիչների և լրագրողների վրա դաժան հարձակումները: Վրաստանի ղեկավարությունը և իրավապահ մարմինները պետք է պաշտպանեն արտահայտման և հավաքների ազատության սահմանադրական իրավունքները, ինչպես նաև պատասխանատվության ենթարկեն բռնության մասնակիցներին»,- գրել է Փրայսը:

Ավելի վաղ Թբիլիսիում 50 լրագրող էր տուժել ԼԳԲՏ երթի դեմ ցույցի ժամանակ:

Միջոցառման մասնակիցների և լրագրողների վրա հարձակումից հետո չեղարկվել էր ԼԳԲՏ համայնքի կազմակերպած «Արժանապատվության երթը»: Կազմակերպիչները նշել են, որ չեն կարող վտանգել մասնակիցների անվտանգությունը և դուրս գալ «բռնությամբ լի» փողոցներ:

Երթի չեղարկումից հետո Թբիլիսիի փողոցներում սկսվել են զանգվածային տոնակատարություններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով