Ներքին 5 տարի առաջ - 10:31 06-07-2021

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։

Ուղերձում ասված է.

«Հարգելի Նուրսուլթան Աբիշի, ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Համոզված եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեության հարուստ փորձը, իմաստությունն եւ նպատակասլացությունն այսուհետ եւս կնպաստեն բարեկամ Ղազախստանի բարգավաճմանը:

Հաստատում եմ Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ համագործակցության հետագա սերտացման պատրաստակամությունը բոլոր ոլորտներում, ինչը լիովին համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նուրսուլթան Աբիշի, քաջառողջություն, երջանկություն եւ բարեկեցություն, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով