Արտաքին 5 տարի առաջ - 22:58 06-07-2021

Իրանում ռազմաօդային ուժերի վետերանները ցույց են կազմակերպել

Իրանի ռազմաօդային ուժերի թոշակառուների և վետերանների մի խումբ երեքշաբթի ցույց է կազմակերպել խորհրդարանի շենքի առջև։ Նրանք փորձել են պատգամավորների ուշադրությունը հրավիրել կենսաթոշակների վճարման ուշացման վրա։ Այս մասին հաղորդում է ISNA-ն:

Ըստ իրանական լրատվամիջոցների՝ ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ: Նման ցույց տեղի է ունեցել Ճանապարհների և քաղաքաշինության նախարարության և Պլանավորման և բյուջետավորման կազմակերպության շենքերի առջև:

«Այսօր առավոտյան վետերան օդաչուների և թոշակառուների խումբը ցույց է կազմակերպել խորհրդարանի շենքի դիմաց: Ցուցարարները բողոքել են, որ իրենց կենսաթոշակները ուշ են վճարվում», - ասված է գործակալության հայտարարության մեջ:

Իրանի բնակչությանը կենսաթոշակների և աշխատավարձերի վճարման հետաձգման պատճառ են հանդիսանում ֆինանսական ծանր իրավիճակը` կապված նավթի արտահանման նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների, ինչպես նաև երկրի կառավարման բոլոր մակարդակներում կոռուպցիայի հետ: Բացի այդ, Իրանում նկատվում է փողի արժույթի աճ, ինչը հանգեցրել է գնաճի: Քաղաքացիների աշխատավարձերն ու կենսաթոշակները մնում են նույնը, սակայն ըստ մի շարք պետական ​​լրատվամիջոցների ցուցանիշների՝ դրանք նույնիսկ նվազում են: Բնակչության ֆինանսական վիճակը վատթարացել է նաև COVID-19-ի տարածման հետևանքով առաջացած համաճարակաբանական իրավիճակի պատճառով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի