Ներքին 5 տարի առաջ - 23:04 06-07-2021

Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը

Սփյուռքի Գլխավոր հանձնակատարի գրասենյակը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեկնարկել է «Քայլ դեպի տուն» ծրագրի 2-րդ փուլը, որին մասնակցում է 68 սփյուռքահայ պատանի 8 երկրներից՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Վրաստանից, Իսպանիայից, Ֆինլանդիայից, Դանիայից, Ուկրաինայից և Մեծ Բրիտանիայից: Այս մասին տեղեկանում ենք ։

«Քայլ դեպի տուն»-ը մեր գրասենյակի ուսումնաճանաչողական ծրագիրն է, որը նախատեսված է 13-18 տարեկան սփյուռքահայ երիտասարդների համար: Ծրագիրը ներառում է հայերենի, հայոց պատմության, հայկական երգ ու պարի դասընթացներ, շրջագայություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, կրթական հաստատություններ և այլն»: