Սպորտ 1 ամիս առաջ - 20:35 03-09-2026

Լերոյի Սանեն դժգոհել է Գալաթասարայում իր դերից

Լերոյ Սանեի շուրջ «Գալաթասարայում» լարված իրավիճակ է ստեղծվել։

Թուրքիայի «Sabah» պարբերականի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը դժգոհ է իր ստացած խաղաժամանակից և նույնիսկ մտածում է ակումբից հեռանալու մասին։

Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը վերջին շրջանում մեկնարկային կազմի ընտրությունից հետո կորցրել է համբերությունը։

Սանեն, ըստ տեղեկությունների, հստակ ասել է, որ իրեն չի պատկերացնում որպես ֆուտբոլիստ, որը խաղադաշտ է դուրս գալիս միայն կարճ ժամանակով՝ փոխարինման դուրս գալով, և որ նման իրավիճակը չի համապատասխանում իր մարզական ցանկություններին։

Մանեի համար նոր մրցաշրջանի մեկնարկե սթափեցնող է եղել։

Բուրուքը նրան մեկնարկային կազմում ընդգրկեց Սուպերլիգայի առաջին տուրում՝ նորեկ «Չորում ՖԿ»-ի դեմ խաղում, որն ավարտվեց 2:2 հաշվով, և խաղադաշտում պահեց 89 րոպե։

«Էրզրումսպորի» դեմ 4:0 հաշվով հաղթանակի և «Գյոզթեփեի» նկատմամբ 3:2 հաշվով հաղթանակի խաղերում Սանեն երկու դեպքում էլ հանդիպումը սկսեց պահեստայինների նստարանից։

«Էրզրումսպորի» դեմ նա խաղադաշտ դուրս եկավ միայն 66-րդ րոպեին, իսկ «Գյոզթեփեի» դեմ՝ 73-րդ րոպեին։ Չեմպիոնատի երեք հանդիպումներից հետո հարձակվողը դեռ սպասում է իր առաջին արդյունավետ գործողությանը։

Այս պահի դրությամբ նրա հաշվին չկա ոչ գոլ, ոչ էլ գոլային փոխանցում։ Goal.com

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ