Ներքին 5 տարի առաջ - 20:35 06-07-2021

Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. Միքայել Շխիմյան

«Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս, Միհրան Հակոբյանի փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երկարատև քննությունից հետո այսօր վարույթն իրականացնող մարմինը որոշում կայացրեց դադարեցնելու քրեական հետապնդումը վստահորդիս, «Քառյակ մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին պատգամավոր, ԵՊՀ դասախոս, Միհրան Հակոբյանի նկատմամբ:

Խոսքը հայտնի «Չաուշեսկու» գործի մասին է, մասնավորապես Մ. Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանից հետո, երբ վերջինս հանդիսանալով պատմաբան, իր հարցազրույցներից մեկում որպես պատմական փաստարկ մեջ էր բերել Ռումինիայի նախագահ Նիկոլայ Չաուշեսկու կյանքի պատմությունը, վերջինիս անփառունակ վախճանը..․

Շնորհակալ ենք վարույթն իրականացնող մարմնին օբյեկտիվ որոշում կայացնելու համար!!!»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան