Արտաքին 5 տարի առաջ - 16:59 06-07-2021

Իսրայելի խորհրդարանը չի երկարաձգել քաղաքացիության մասին վիճահարույց օրենքի գործողությունը

Իսրայելի խորհրդարանը 2003 թվականից ի վեր առաջին անգամ չի կարողացել երկարաձգել քաղաքացիության մասին վիճահարույց օրենքի գործողությունը, որը թույլ չի տալիս Արևմտյան ափի կամ Գազայի հատվածի պաղեստինցիներին, ովքեր ամուսնացած են իսրայելցիների հետ, ավտոմատ կերպով դիմել իսրայելական անձնագիր ստանալու համար:

Քննարկումներից հետո, որը ձգվել է մինչև գիշեր, փաստաթուղթը ստացել է 59 «կողմ», նույնքան «դեմ» ձայներ: Իսրայելի արաբական փոքրամասնության շահերը ներկայացնող «Միացյալ Արաբական ցուցակ» կուսակցության երկու խորհրդարանականներ ձեռնպահ են քվեարկել:

Ընդդիմադիր աջակողմյան քաղաքական գործիչները՝ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմնակիցներից, ովքեր ավանդաբար կողմ են քվեարկել օրենքին, այս անգամ չեն աջակցել այն:

Այսպիսով, ինչպես գրում է BBC-ն, անհարմար իրավիճակ է ստեղծվել կառավարության նոր ղեկավարի՝ «Յամինա» ազգայնական կուսակցության առաջնորդ Նաֆթալի Բենեթի համար: Քվեարկությունը դիտարկվում է որպես Բենեթի կաբինետի վստահության քվե, որը կազմված է քաղաքական տարբեր ուժերից՝ ձախեր, կենտրոնամետներ, աջեր և արաբական միավորումների ներկայացուցիչներ:

Կառավարական կոալիցիան առաջարկել է փոխզիջում՝ փաստաթուղթը վեց ամսով երկարաձգելու տեսքով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում