Սպորտ 5 տարի առաջ - 16:03 06-07-2021

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Հայ ըմբիշները 6 մեդալ են նվաճել Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:
Հունիսի 28-ից հուլիսի 4-ը Դորտմունդում (Գերմանիա) կայացել է Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցած 18 հայ ըմբիշներից 6-ը դարձել է մեդալակիր:

Առաջինը պայքարը սկսել են ազատոճային ըմբիշները, որոնցից Լյովա Գևորգյանը (125 կգ) նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Պայքարը սկսելով որակավորման փուլից՝ հայ ըմբիշը 3 տպավորիչ հաղթանակ է տոնել, իսկ եզրափակչում հնարավորություն չի տվել ադրբեջանցի Այդին Ահմադովին՝ հաղթելով 11:0 հաշվով: Մանվել Խնձրցյանը (57 կգ) և Լևիկ Միքայելյանը (61 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և ՆարեկՀարությունյանը (70 կգ)՝ բրոնզե:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 10 ըմբիշով,
որոնցից 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Եվրոպայի առաջնությանը մասնակցել են նաև Տիգրան Ղազարյանը (65 կգ), Մուշեղ Մկրտչյանը (74 կգ), Կնյազ Իբոյանը (79 կգ), Գառնիկ Հովհաննիսյանը
(55կգ), Դավիթ Ջոթյանը (60 կգ), Վլադիմիր Հարոյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (72 կգ), Աշոտ Կիրակոսյանը (77 կգ), Ռաֆիկ Միխեևը (82 կգ),
Վիգեն Նազարյանը (87 կգ), Սամվել Սարգսյանը (97 կգ), Ալբերտ Վարդանյանը (130 կգ):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»