Արտաքին 5 տարի առաջ - 13:53 06-07-2021

Պայթուցիկ նյութերով ԱԹՍ-ները հարձակվել են Իրաքում ամերիկյան դեսպանատան վրա

Անցյալ գիշեր ռումբերով մի քանի անօդաչու սարքեր հարձակվել են Իրաքում ԱՄՆ դեսպանատան վրա, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Ըստ Shafaq News պորտալի՝ ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգերը, որոնք նախատեսված են դիվանագիտական ներկայացուցչության անվտանգությունն ապահովելու համար, կրակ են բացել անօդաչու թռչող սարքերի վրա:

Միաժամանակ որոշ լրատվամիջոցներ հայտնում են ԱԹՍ-ների ոչնչացման մասին, իսկ մյուսները գրում են, որ դրանք չեն ոչնչացվել:

Sabereen News լրատվական պորտալը հաղորդում է, որ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է դեսպանատան տարածքում ռազմական օբյեկտներից մեկին: Հասցված վնասի մասին դեռ տեղեկություններ չկան: Al Hadath հեռուստաալիքն ավելի վաղ տեղեկացրել էր Բաղդադի կենտրոնում գտնվող, հատուկ պահպանվող «կանաչ գոտու» հրթիռակոծման փորձի մասին: Այնտեղ են գտնվում կառավարական շենքերն ու օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները, այդ թվում՝ ամերիկյան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով