Արտաքին 5 տարի առաջ - 13:02 05-07-2021

Ֆուտբոլային խաղեր բռնապետի համար. գերմանախոս մամուլ

Դեռևս 2020 թվականին Հայաստանի դեմ պատերազմ վարած Ադրբեջանն այսօր աշխարհին ներկայանում է գլխավոր խաղաղասերի, ֆուտբոլային խաղերի հյուրընկալ երկրի կերպարով՝ սպորտն օգտագործելով որպես շոուի բեմ:

Այս մասին գրում է գերմանական հայտնի ZDF լրատվամիջոցը:

Հոդվածագիր Մարսել Բուրկհարդթն անդրադարձել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սպանված հայ զինվորների սաղավարտով ‹‹զարդարված›› ‹‹հաղթանակի›› այգուն, որտեղ այս և մի շարք այլ իրեր ներկայացված են որպես վերջին պատերազմից բերված ռազմական ավար:

‹‹Դանիա-Չեխիա խաղի ժամանակ Ալիևը կխաղա հյուրընկալ տանտիրոջ դերը,-գրում է հոդվածագիրը,-‹‹Պատերազմի ցուցահանդես››-ն ու Եվրոպական խաղերը նույն քաղաքի երկու տարբեր վայրերն են, որոնց միավորում է մի բան՝քաղաքականությունը››:

Հոդվածագիրը շեշտում է, որ թեպետ ՈՒԵՖԱ-ն պնդում է, որ պետք է խստորեն տարանջատել սպորտն ու քաղաքականությունը, սակայն Ալիևին դա չի հուզում. Ուելսի ու Թուրքիայի միջև խմբային խաղի ժամանակ նա ստադիոնում խաղը նշում էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Հոդվածագիրը ծավալուն անդրադարձ է կատարում նաև Ադրբեջանի զինված ուժերի՝ Լեռնային Ղարաբաղում կատարած ռազմական հանցագործություններին. ճշմարտացիությունը ստուգված մի քանի տեսանյութեր ապացուցում են ռազմագերիների և այլ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը, գլխատումները և հակառակորդի զինվորների դիակները պղծելը:

‹‹Ինչ վերաբերում է Ադրբեջանում մարդու իրավունքների ներկա իրավիճակին, ապա բազմաթիվ զեկույցներում նշվում է, որ ընդդիմության տասնյակ անդամներ «կամայականորեն ձերբակալվել և բանտարկվել են», իսկ հավաքների ազատության և խոսքի ազատության նրանց իրավունքներն էլ ավելի են սահմանափակվել: Բազմաթիվ տեղեկություններ կան նաև անազատության մեջ գտնվող ընդդիմության անդամների նկատմամբ «խոշտանգումների և այլ վատ վերաբերմունքի» մասին ››,-գրում է հոդվածագիրը:

Հոդվածում ևս մեկ անգամ արձանագրվում է, որ ադրբեջանական պետական ​​«Սոկար» նավթային ընկերությունը վերջին չորս տարվա ընթացքում միլիոնավոր գումարներով հովանավորել է ՈւԵՖԱ-ին: Տարբեր լրատվամիջոցներ խոսում են 80-ից 90 միլիոն եվրոյի մասին:

‹‹ՈւԵՖԱ-ն չի մեկնաբանում այս տեղեկատվությունը››,-գրում է հոդվածագիրը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»