Ավելին 5 տարի առաջ - 14:26 04-07-2021

Ինֆեկցիոնիստը բացատրում է, թե ինչպես են փոխվել կորոնավիրուսային վարակի ախտանշանները

Մուտացիայի պատճառով կորոնավիրուսը սովորել է «քողարկվել» որպես սեզոնային վիրուսային վարակ: Ինչպես փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ինֆեկցիոնիստ բժիշկ Եվգենի Տիմակովը:

Նրա խոսքով՝ հիվանդության հիմնական ախտանշաններն այժմ գրիպային նշաններն են, աղիքային խանգարումներն ու կոկորդի ցավը: Հոտի կորուստը, ինչպես նշել է Տիմակովը, այժմ ընկել է հետին պլան:

Շատ դժվար է ինքնուրույն տարբերակել կորոնավիրուսը սովորական սեզոնային հիվանդությունից, և այդ պատճառով մարդիկ հաճախ չեն ենթադրում, որ վարակված են COVID-19-ով: Այդ պատճառով նրանք ժամանակին չեն դիմում բժշկի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19 վարակի 25142 նոր դեպք, սա կորոնավիրուսով վարակման առավելագույն թիվն է հունվարի 2-ից ի վեր: Ապաքինվել է 15 484 հիվանդ, մահացել է 663-ը:

Դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում (7 624), Մոսկվայի մարզում (2 696), Սանկտ Պետերբուրգում (1784), Նիժնի Նովգորոդի մարզում (432) և Վորոնեժի մարզում (359):

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի