Ավելին 5 տարի առաջ - 23:48 03-07-2021

Հռոմի պապի դաշնակիցը խարդախության մեղադրանքով կկանգնի դատարանի առաջ

Ավագ կարդինալ Անջելո Բեչին հուլիսի 27-ին կկանգնի Վատիկանի տրիբունալի առջև՝ Լոնդոնում շքեղ անշարժ գույք ձեռք բերելու ընթացքում խարդախության դեպքի համար։ Այս մասին հայտնում է Washington Post-ը:

Բացի այդ, Բեչուն կասկածվում է նաև Վատիկանի բարեգործական կազմակերպությունների գումարները յուրացնելու մեջ՝ իր հարազատներին օգնելու համար: Իտալացի կարդինալը պաշտոնանկ է արվել 2020 թվականի սեպտեմբերին: Նա մեղադրվում է Լոնդոնում Վատիկանի ոչ շահավետ ներդրումների գործով պաշտոնեական դիրքի չարաշահման, հափշտակությունների և վկաների կեղծման մեջ: Ընդհանուր առմամբ՝ կոռուպցիայի գործով ներգրավված է 10 մարդ:

Ավելի վաղ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, կորոնավիրուսի և դրան հաջորդող ֆինանսական իրավիճակի սրման պատճառով, կրճատել է Սուրբ Աթոռի աշխատակիցների, Վատիկանի քաղաքային պետության և եկեղեցական այլ կառույցների աշխատակիցների աշխատավարձերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով