Արտաքին 5 տարի առաջ - 19:58 02-07-2021

Գիտնականները բացահայտել են մարդկային կյանքի տևողությունը 2100 թվականին

Վաշինգտոնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները հետազոտություն են անցկացրել և պարզել, թե ինչպիսին կարող է լինել մարդու կյանքի տևողությունը 21-րդ դարի վերջին: Պարզվել է, որ մարդիկ կկարողանան շատ ավելի երկար ապրել, քան հիմա են ապրում:

Մասնագետներն իրենց ուսումնասիրության մեջ օգտագործել են ժողովրդագրական կանխատեսումներ, ինչպես նաև Երկարակեցության միջազգային տվյալների բազայի (IDL) վերջին տվյալները: Բացի դրանից՝ նրանք ուսումնասիրել են տարեցների գոյատևման մոդելները: Նրանց հետազոտությունը տպագրվել է Demographic Research ամսագրում:

Արդյունքում մասնագետները հասկացել են, որ 21-րդ դարի վերջին կյանքի տևողությունը հասնելու է մինչև 126-130 տարի: Մինչև 126 տարի ապրելու հավանականությունը 89% է, մինչև 128 տարի՝ 44%, իսկ 130 տարեկան ապրելունը՝ 13%:

Այժմ ամենատարեց կինը ճապոնուհի Քանե Տանական է: Նա 118 տարեկան է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»