Ներքին 5 տարի առաջ - 17:13 02-07-2021

Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ «Հայաստան» դաշինքը միջնորդություն է ներկայացրել

«Հայաստան» դաշինքը հունիսի 20–ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման համար դիմել է Սահմանադրական դատարան։ Քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ դաշինքի ներկայավուցիչ Արամ Վարդևանյանը տեղեկացրեց , որ Սահմանադրական դատարան ներկայացրած ընտրությունների արդյունքները վիճարկող հայցադիմումի հետ միասին նաև միջնորդություն է ներկայացրել գործին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ:

«Գրիգորյանը կոնկրետ գործով հանդես է եկել որպես դատավարական հակառակորդ՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանի։ Վահե Գրիգորյանը նաև պաշտպանում էր հիշյալ անձանց առաջադրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որը ՍԴ-ը որակեց հակասահմանադրական:

Այս փաստերը իհարկե վերլուծելով՝ կարող ենք և պիտի կարծենք, որ Գրիգորյանը կանխակալ վերաբերմունք կունենա նաեւ այս գործով»,- պնդեց Արամ Վարդևանյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»

Ձեզ գուցե հետաքրքրի