Արտաքին 5 տարի առաջ - 15:39 02-07-2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր գործչին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի և խորհրդարանի ևս 19 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսվել: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքիայի նախագահականից նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով միջնորդագրեր են ուղարկվել խորհրդարանի սահմանադրական և արդարադատության հանձնաժողովի անդամներից կազմված խառը հանձնաժողովին:

Անձեռնմխելիության իրավունքից զրկելու հիշյալ միջնորդության անվանացանկում կա քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) 15 պատգամավորի անուն: Մյուս 5 պատգամավորները ընդդիմադիր CHP, ազգայնական «Լավ» (İYİ), «Թուրքիայի աշխատավորական» (TİP-ԹԱԿ), «Ժողովրդավարական տարածաշրջանային» (DBP) և «Դեմոկրատական» (DP) կուսակցություններից են:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով