Արտաքին 5 տարի առաջ - 20:32 01-07-2021

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետախուզական գործակալությունները Ռուսաստանի Գլխավոր շտաբի վարչությանը մեղադրել են լայնածավալ կիբերհարձակումների մեջ

Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետախուզական ծառայությունները զեկույց են պատրաստել, որում ասվում է, որ Գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը (ՌԴ զինված ուժերի կենտրոնական հետախուզական վարչություն, որն ավելի հայտնի է իր նախկին անվամբ՝ Գլխավոր հետախուզական վարչություն) ներգրավված է մասշտաբային կիբերհարձակումներում:

Զեկույցում նշվում է, որ, ենթադրաբար, Ռուսաստանի հատուկ ծառայությունները ներգրավված են եղել աշխարհի պետական ​​և մասնավոր կառույցների վրա հարյուրավոր կիբերհարձակումներում, որոնք տեղի են ունեցել 2019-2021 թթ․:

Փաստաթղթում ասվում է, որ 26165 զորամասը մասնակցում էր կիբերհարձակումներին, որոնք ,Կուբեռնետես կլաստերն օգտագործելով, բազմաթիվ փորձեր են կատարել մուտք գործելու մասնավոր և պետական ​​հաստատությունների տվյալների բազա:

Արեւմտյան հետախուզական ծառայությունները ինչպես նաև համոզմունք են հայտնել, որ «այդ ջանքերը դեռ շարունակվում են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանը բազմիցս հերքել էր կիբերհարձակումներով Արևմուտքին ուղղված մեղադրանքները՝ շեշտելով, որ ոչ մի ապացույց չի ներկայացվել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով