Ներքին 5 տարի առաջ - 19:12 01-07-2021

Անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ․ ՊՆ

Հուլիսի 1-ին 3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ։

Ստուգվել են անձնակազմի հանդերձանքը, հաստիքային միջոցների առկայությունն ու վիճակը: Ստորաբաժանումների հրամանատարներն ու մարտական դիրքերի ավագները անձնակազմին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։