Ներքին 5 տարի առաջ - 23:21 30-06-2021

Հայաստանը և Իրանը կշարունակեն համագործակցությունը կապի, հեռահաղորդակցության, թվային, նանո, ֆինանսական և բիոտեխնոլոգիաների ոլորտներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հունիսի 29-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով փոխնախագահի քաղաքականության և զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարի տեղակալը ողջունել է իրանական պատվիրակության անդամներին և ներկայացրել նախարարության գործունեության հիմնական նպատակն ու ուղղությունները, որոնք միտված են Հայաստանում գիտահեն արդյունաբերության և տնտեսության զարգացմանը։ Դավիթ Սահակյանը մասնավորապես մանրամասնել է էկոհամակարգի, ստարտափների, տեխնոկրթության զարգացմանն ուղղված ծրագրերն ու գործունեությունը՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է Իրանի հետ խորացնելու համագործակցությունը կապի, հեռահաղորդակցության, թվային, նանո, ֆինանսական և բիոտեխնոլոգիաների ոլորտներում։

Մեհդի Էլիասին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Իրանի գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումները՝ նշելով, որ նորագույն տեխնոլոգիաների զարգացման գծով բազմաթիվ ընկերություններ են աշխատում Իրանում և այնտեղ ևս մեծ ուշադրություն է դարձվում էկոհամակարգերի և ստարտափների զարգացմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել աշխատանքային հանդիպում և երկու երկրների համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ նախանշել գործակցության ընդլայնման ուղղությունները։

Հատկանշական է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչական պատվիրակությունը Երևանում մասնակցում է հունիսի 28-ից հուլիսի 1-ն անցկացվող «Պրոմ Էքսպո» և «Այ Փի Էմ» ընկերությունների և Իրանի «ԻԼԻԱ Հայթեք» հոլդինգի համատեղ Հայ-իրանական գործարար համաժողովին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում