Ներքին 5 տարի առաջ - 22:01 30-06-2021

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

Շնորհավորելով դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ, քաղաքապետ Մարությանը հույս է հայտնել, որ Երևանի և Իտալիայի քաղաքների միջև բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կզարգանան և կընդլայնվեն:

Ի հերթին դեսպան Դի Ռիզոն հայ-իտալական հարաբերությունների համատեքստում կարևորել է հատկապես երկու երկրների քաղաքների միջև պատմականորեն ձևավորված ամուր և բազմաբնույթ կապերի շարունակական ամրապնդումը, մասնավորապես՝ փոխայցերի միջոցով փորձի փոխանակումը քաղաքային կառավարման տարբեր ոլորտներում:

Օգտվելով առիթից՝ քաղաքապետ Հայկ Մարությանը հաջողություն է մաղթել Իտալիայի հավաքականին՝ Եվրո-2020-ի ֆուտբոլային դաշտերում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան