5 տարի առաջ - 19:12 30-06-2021

Ադրբեջանը Հայաստանին առաջարկում է երկկողմ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Ջեյհուն Բայրամովը, ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍSՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին, Հայաստանին առաջարկել է երկկողմ բանակցություններ սկսել երկու երկրների սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանն ազատագրել է Հայաստանի հետ նախկին 30-ամյա գրավված պետական սահմանը, և այժմ մենք կառուցում ենք սահմանի վերահսկման ենթակառուցվածքներ: Առաջարկում ենք Հայաստանին երկկողմ քննարկումներ սկսել՝ սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Ադրբեջանը սպասում է Հայաստանի դրական արձագանքին», - ասել է Բայրամովը:

Նա հայտարարել է, որ բացի լավ, բարիդրացիական հարաբերություններ հաստատելուց տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունն ապահովելու այլընտրանք չկա: «Այժմ բացառիկ հնարավորություն կա կառուցելու այդպիսի հարաբերություններ՝ հետեւողականորեն իրագործելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարության կետերը», - հավելել է Բայրամովը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում