Արտաքին 5 տարի առաջ - 14:16 30-06-2021

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի անձնական հեռախոսահամարը 11 տարի ունեցել է բաց հասանելիություն. ԶԼՄ-ներ

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի անձնական բջջային հեռախոսահամարը 2010 թվականից հասանելի է եղել ինտերնետի օգտատերերի համար և պարունակում էր, մասնավորապես, քաղաքական գործչի այլ անձնական տվյալներ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:

Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Փիթեր Ռիկետսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի պաշտոնյաները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն առցանց անվտանգությանը:

«Պարոն Ռաաբի անձնական հեռախոսահամարին լայն հասանելիությունը մեծացնում է այն ռիսկը, որ այլ պետություններ կամ նույնիսկ հանցավոր խմբավորումներ կկարողանան գաղտնալսել նրա զանգերը: Դա նշանակում է նաև, որ յուրաքանչյուրը, ով ունի նրա հեռախոսահամարը, կարող է լոբբինգ անել արտգործնախարարին՝ շրջանցելով պաշտոնական ալիքները, որոնցից պետք է օգտվեն բոլոր մնացյալը»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով