Արտաքին 5 տարի առաջ - 13:38 30-06-2021

ԿԽՄԿ-ն կողմերի հետ կապի մեջ է ԼՂ-ում պատերազմից հետո ռազմագերիների հայրենադարձման հարցով

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կողմերի հետ կապի մեջ է Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո ռազմագերիների հայրենադարձման հարցով: Ռուսական «Իզվեստիա» օրաթերթին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուրերը: Նա նշել է, որ ԿԽՄԿ-ն ավելացրել է իր առաքելության ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղում` այն հասցնելով 50 միլիոն դոլարի:

«Մեր բյուջեն այս պահին մոտ չորս-հինգ անգամ ավելի է, քան դրանից 27 տարի առաջ: Ավելի վաղ մեր բյուջեն կազմում էր մոտ 10-11 մլն դոլար, իսկ այժմ մենք մոտենում ենք 50 միլիոն դոլարի և զգալիորեն ավելացրել ենք մեր ներկայությունը տարածաշրջանում: Մենք օգնում ենք տեղահանվածներին, օգնում ենք մարդկանց, որոնք վերադառնում են:

Ոչ պակաս կարևոր է այն աշխատանքը, որը կապված է երկու կողմերի բանտարկյալներին այցելության և նրանց ընտանիքների հետ կապերի վերականգնման հետ: Եթե անհրաժեշտություն առաջանա եւ հնարավորություններ ընձեռվեն, մենք, հավանաբար, կշարունակենք ավելացնել մեր ներկայությունն այս ոլորտում, բայց ավելի դանդաղ տեմպերով, քանի որ շատ դժվար է ֆինանսավորում ստանալ այդ գործողությունների համար»,- նշել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև ռազմագերիների հայրենադարձման գործընթացին՝ նշելով, որ այս մասով առաջընթաց կա, գերիները վերադառնում են տուն, սակայն կողմերի միջև դեռևս վեճերը շարունակվում են որոշ ձերբակալվածների մասով նրանց կարգավիճակի հետ կապված:

«Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով»,- հավելել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը նշել է, որ կազմակերպությունն ունի ձերբակալվածների հետ անմիջական հասանելիություն: Ըստ Մաուրերի` Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է, որ հայկական կողմի հետ տարաձայնություններ են առաջացել ձերբակալվածների կարգավիճակի շուրջ:

«Այս խնդիրը Բաքուն և Երևանը պետք է կարգավորեն միմյանց միջև: Մենք կարող ենք կիսվել մեր փորձով, կարող ենք խորհուրդ տալ ինչ-որ բան, բայց համապատասխան կառավարությունները պետք է որոշեն և վերջնական սահմանեն այդ անձանց կարգավիճակը: Մենք էլ կապի մեջ ենք երկու կողմերի հետ»,- ասել է Մաուրերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հույս ունի, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել բոլոր այդ անձանց մասով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում