Արտաքին 5 տարի առաջ - 12:22 30-06-2021

ԱՀԿ-ն հայտարարել է աշխարհում կորոնավիրուսով վարակման բարձր մակարդակի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսով վարակման բարձր մակարդակի մասին, անցյալ շաբաթվա ընթացքում մասնագետներն արձանագրել են COVID-19-ի վարակման 2.600.313 դեպք: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վերջին 7 օրվա ընթացքում հիվանդությունից մահացել է 57.603 պացիենտ, ինչը 10%-ով քիչ է նախորդ շաբաթվա համեմատ: ԱՀԿ-ի տվյալներով, դա անցյալ տարվա նոյեմբերից ի վեր ամենացածր ցուցանիշն է:

Հունիսի 27-ի դրությամբ աշխարհում գրանցվել են ընդհանուր առմամբ 180.492.131 վարակման դեպք և 3.916.771 մահ:

Եվրոպայում մեկ շաբաթում վարակվել է ավելի քան 372 հազար մարդ, իսկ ավելի քան 6 հազարը մահացել են:

Միևնույն ժամանակ 96 երկրներում հայտնաբերվել է կորոնավիրուսի այսպես կոչված հնդկական շտամը՝ «դելտան»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան