Ներքին 5 տարի առաջ - 19:25 29-06-2021

Հունիսի 30-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Քննարկվեցին և հաստատվեցին 2021 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը: ԱԺ խորհուրդը որոշեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել Հերիքնազ Տիգրանյանին:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները, ինչպես նաև գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանվեց երեքական ժամ: ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում երկու ընթերցմամբ ընդգրկված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն առաջարկվեց կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով