Արտաքին 5 տարի առաջ - 13:58 29-06-2021

Բայդենը հայտարարել է, որ իր օրոք Իրանը միջուկային զենք չի ստանա

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ չի հանդուրժի Իրանում միջուկային զենքի առկայությունը, հաղորդում է Associated Press-ը:

Իսրայելի նախկին նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա, քանի ես դա վերահսկում եմ»:

Հարկ է ընդգծել, որ Թեհրանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև եռամսյա համաձայնագրի ժամկետն ավարտվել է մայիսի վերջին, սակայն կողմերն այդ ժամանակ որոշել են մինչև 2021 թ. հունիսի 24-ը երկարացնել Իրանի միջուկային օբյեկտներում մշտադիտարկման ժամանակավոր տեխնիկական համաձայնագիրը:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն ենթադրել է, որ Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնությունը կարող է ձեռք բերվել Վիեննայի բանակցությունների հաջորդ փուլում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան