Ավելին 5 տարի առաջ - 21:52 28-06-2021

Դևիդ Բեքհեմի որդին 10,5 միլիոն դոլարով առանձնատուն է գնել

Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ավագ որդին՝ Բրուքլինը, Բևերլի Հիլզում շքեղ վիլլա է ձեռք բերել: Այս մասին գրում է TMZ-ը:

Բրուքլին Բեքհեմը 22 տարեկան է, նրա ընտրյալը՝ դերասանուհի Նիկոլա Պելցը, 26 տարեկան է: Անշարժ գույքը նրանք միասին են ձեռք բերել՝ ընտրելով Կալիֆոռնիա նահանգի հեղինակավոր վայրում գտնվող առանձնատուն: Առանձնատան համար նրանք վճարել են ավելի քան 10 միլիոն դոլար:

Առանձնատունն ունի երկու հարկ, հինգ ննջասենյակ, յոգայի պարապմունքների համար հատուկ սենյակ, չոր շոգեբաղնիք, գոլորշու սենյակ և բար: Տարածքում կա նաև լողավազան:

Երիտասարդներն այնքան էին ցանկանում հենց այս առանձնատունը, որ պահանջվող գումարից մեկ միլիոն դոլար ավելի են վճարել, միայն թե տունն իրենց վաճառվեր:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան