Ներքին 5 տարի առաջ - 13:34 28-06-2021

Անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ

Անհայտ կորած զինծառայողների ծնողներն այսօր ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Ակցիայի մասնակիցների խոսքով` ընտրություններից անցել է 8 օր, բայց ոչ մի դրական փոփոխություն չկա։

«Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են, ընդհակառակը մեր հողում մեր տղերքին են ծեծում, տեսե՞լ եք այդ տեսանյութը, ընդամենը 2 օր առաջ մեր տղաներին ծեծեցին, ջարդեցին, զենքերը վերցրին, ասում էին ադրբեջանցիները դուրս են գալու մեր տարածքից, տեսնում ենք, որ մի բան էլ առաջ են գալիս»,- ասում է ծնողներից մեկը` Արևշատյան Էդիկը։

Ծնողներից մյուսն էլ նշում է, որ եկել են կառավարության շենքի մոտ, որպեսզի ժողովուրդը տեսնի անհետ կորած զինծառայողների ծնողների վիճակը։

«Քիչ առաջ ՀՀ վարչապետի օգնականն իջավ, կոնկրետ չասեց, թե մեզ կընդունեն, թե ոչ, բայց մենք սպասելու ենք, մինչև մեզ ընդունեն»,- ասաց նա։

Ծնողները պնդում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի պատասխանն իրենց չգոհացնի ավելի խիստ միջոցների են դիմելու։ Այս պահին բողոքի ակցիան ՀՀ կառավարության դիմաց շարունակվում է։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան