Արտաքին 5 տարի առաջ - 13:12 28-06-2021

Իտալիայում չեղարկվել է փողոցներում դիմակներ դնելու սահմանափակումը

Իտալիայում հունիսի 28-ից չեղարկել են բաց տարածքներում դիմակների պարտադիր կրումը:

Առողջապահության նախարարության կարգադրության համաձայն՝ բոլոր շրջանները մտնում են սպիտակ գոտի, որն անվտանգ է համաճարակաբանական ռիսկերի տեսանկյունից:

Բնակիչներին տեղեկացրել են, որ կորոնավիրուսի աճի դեպքում նորից պետք է դիմակներ դնել:

Դիմակներ դնելը, սոցիալական հեռավորություն պահելը պարտադիր են տրանսպորտում, խանութներում, փակ տարածքներում, ինչպես նաև մարդկանց մեծ կուտակումների դեպքում նույնիսկ բաց տարածությունում:

Այս պահին Իտալիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության ավելի քան 30%-ը: Ընդհանուր առմամբ, կատարվել է գրեթե 50 միլիոն ներարկում:

Համավարակի ընթացքում Իտալիայում վարակվածների թիվը հասել է 4.258.069-ի, վերջերս օրական գրանցվում է շուրջ հազար դեպք:

Իտալիան արդեն սկսել է պատվաստումների անձնագրեր տրամադրել: Իտալիայի քաղաքացիների համար պատվաստումների վերաբերյալ փաստաթուղթն անվճար է: Այն կարելի է ներբեռնել սմարթֆոնում կամ տպել:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում