Արտաքին 5 տարի առաջ - 09:10 28-06-2021

ԿԺԴՀ պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Կիմ Չեն Ընը սաստիկ նիհարել է

Հյուսիսային Կորեայում մարդիկ մտահոգ են այն տեղեկությունից հետո, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի քաշը կտրուկ նվազել է: Այս մասին հայտնել է Փհենյանի անհայտ բնակիչը, որի խոսքերը մեջբերել են ԿԺԴՀ պետական լրատվամիջոցները, հաղորդում է Reuters-ը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի նիհարելու մասին եզրակացությունն արվել է վերջերս Կիմ Չեն Ընի մասնակցությամբ տեղի ունեցած ելույթից հետո:

Երկրի ղեկավարի առողջության մասին հազվադեպ հանրային մեկնաբանությունները հայտնվել են այն ժամանակ, երբ օտարերկրյա վերլուծաբանները եզրակացրել են, որ Կիմ Չեն Ընը հնարավոր է առողջական խնդիրներ ունենա:

Փհենյանի բնակիչը նշել է, որ վերջին հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը հյուծված տեսք ուներ: Խոսքը Կորեայի աշխատավորական կուսակցության լիագումար նիստի ժամանակ հյուսիսկորեացի առաջնորդի ելույթի մասին է:

Առայժմ մանրամասներ չկան, թե ինչը կարող էր Կիմ Չեն Ընի քաշի կորստի պատճառ դառնալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան