Ներքին 5 տարի առաջ - 00:01 28-06-2021

Թշնամու զինվորներն արգելել են խոտհավաքը

Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են Անդրուն քարեր կոչվող դաշտամաս՝ խոտհավաքի, սակայն թշնամու զինվորներն իջել են դիրքերից և թույլ չեն տվել։ Այս մասին հայտնում են Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Տեղ համայնքի վարչական տարածք Անդրուն քարեր անվանյալ դաշտամասից, որը գտնվում է Տեղ–Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետում, մի փոքր վերև թշնամին դիտակետեր ունի։ Տեղ գյուղի բնակիչները երեկ գնացել են նշված տարածք՝ հավաքելու հնձած խոտը, սակայն թշնամու զինվորները իջել են դիրքերից և արգելել խոտհավաքը։

Առավոտյան Տեղ համայնքի ղեկավարին են դիմել մի խումբ բնակիչներ, ներկայացրել իրավիճակը և տեղեկացրել որ տեխնիկան չի կարողանում մտնել տարածք։ Ներսես Շադունցը Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի և փորձառու կամավորականների հետ կարճ ժամանակահատվածում գնացել է դաշտամաս, կանգնել մեր բնագծի երկայնքով և կազմակերպել բերքահավաքը։ Դաշտից բերքն ամբողջությամբ հանելուց հետո է միայն մեր ղեկավարությունը հեռացել տարածքից»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով