Արտաքին 5 տարի առաջ - 23:31 27-06-2021

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունն օգոստոսի 1-ից կսահմանափակի հյուպատոսական ծառայությունների մատուցումը

Օգոստոսի 1-ից հետո Միացյալ Նահանգների դեսպանությունը չի կարողանա հյուպատոսական ծառայություններ մատուցել ամբողջությամբ`երրորդ երկրներից անձնակազմ չներգրավելու Ռուսաստանի պահանջի պատճառով: Այս մասին «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:

Մոսկվայում ԱՄՆ դեսպանը հավելել է նաև, որ հաջորդ շաբաթ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ կքննարկի Ռուսաստանի Դաշնության տարածքում ամերիկյան դիվանագիտական ​​առաքելության աշխատանքի խնդիրները:

«Իմ կարծիքով, ամենաէական խնդիրը Ռուսաստանի կառավարության կողմից ստորագրված հրամանագիրն էր, համաձայն որի՝ ԱՄՆ-ը և, որքան ես եմ հասկանում, Չեխիան ընդգրկվել են ոչ բարեկամական երկրների ցուցակում, որի արդյունքում ԱՄՆ-ը կորցրեց մեր դիվանագիտական ​​ներկայացուցչություններում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ երրորդ երկրների քաղաքացիներին աշխատանքի ընդունելու հնարավորությունը», - նշել է Սալիվանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան