Ներքին 5 տարի առաջ - 20:57 27-06-2021

Բադասյան-Բեդևյան հակամարտությունն առաջիկայում թեժանալու է

Նոր խորհրդարանի ձևավորումից անմիջապես հետո իշխանությունները պատրաստվում են շարունակել իրենց հին օրակարգը։ Դրա առաջնային կետերից է շարունակում մնալ դատաիրավական ոլորտը։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է։ Ըստ կարգի՝ պետք է առաջադրվեն երեք թեկնածուներ, որոնցից մեկին է ընտրելու Ազգային ժողովը։ Հովսեփ Բեդևյանին անցկացնելու համար առաջադրվել են ևս երկու թեկնածու՝ Հրաչյա Այվազյանը և Լիանա Հակոբյանը։ Սակայն այս հարցում ևս իշխանությունում կան կուլիսային բախումներ, և այստեղ գլխավոր դերակատարն արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն է։ Վերջինս ամեն ինչ անում է, որ Հովսեփ Բեդևյանի փոխարեն ընտրվի Լիանա Հակոբյանը։ Բադասյանը սա համարում է իր անձնական խնդիրը։

Բանն այն է, որ իր նշանակումից հետո Ռուստամ Բադասյանը ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի միջոցով հանդիպում է ուզել Հովսեփ Բեդևյանից և վերջինիս առաջարկել է, որ առանձին տեսակի գործերով Վարչական վերաքննիչ դատարանը համագործակցի արդարադատության նախարարության հետ։ Հովսեփ Բեդևյանը մերժել է առաջարկը՝ այն համարելով դատարանի անկախության դեմ քայլ։ Ռ. Բադասյանը շատ ծանր է տարել մերժումը և տարբեր առիթներով հայտարարել է, որ Հ. Բեդևյանի մերժումն ինքը դիտարկում է որպես լեգիտիմ ընտրված իշխանության մերժում, և այսուհետ ինքն անձամբ աշխատելու է Բեդևյանի դեմ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան