Ավելին 5 տարի առաջ - 22:37 26-06-2021

Wikileaks-ի հիմնադիր Ասանժի հարսնացուն հայտարարել է, որ իրենք կամուսնանան բանտում

Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հարսնացու Ստելլա Մորիսը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ամուսնանալ բանտում:

«Մենք ծրագրում ենք ամուսնանալ բանտում, քանի որ նշանադրված ենք 2016 թվականից», - ասել է նա dpa- ին տված հարցազրույցում:

Մորիսը պարզաբանել է, որ երբ Ասանժին ազատ արձակեն, նրանք կնշեն հարսանիքը ընկերների ու ընտանիքի հետ:

Նրա խոսքով՝ ամուսնության հստակ ամսաթիվ դեռևս չկա, բայց նրանք լուծել են բոլոր բյուրոկրատական ​​խնդիրները և հույս ունեն շուտով օրինականացնել ամուսնությունը:

«Դա բավականին դժվար է: Այս մասին մենք խոսել ենք Բելմարշ բանտի քահանաների հետ, և նրանք ասացին, որ Բելմարշում իրենց ծառայության ընթացքում, այսինքն՝ 12 տարվա ընթացքում, ոչ մի հարսանիք չի անցկացվել», - ասել է Մորիսը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով