Արտաքին 5 տարի առաջ - 17:08 25-06-2021

Ամեն երկրորդ ռուսաստանցու անձնական տվյալները արտահոսել են համացանց

Ռուսաստանցիների կեսից ավելին խոստովանել է, որ իրենց անձնական տվյալները գոնե մեկ անգամ գտել են ինտերնետում: Այս մասին են վկայում հետազոտության տվյալները:

Ինչպես պարզվել է, ռուսաստանցիների 59%-ը գոնե մեկ անգամ անձնական տեղեկատվությունը գտել է ազատ հասանելիության տիրույթում: Ամենից հաճախ այդպիսի բազաներում հանդիպում են բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային հասցեները (դեպքերի 70%):

Մոտավորապես 12 տոկոս դեպքերում նրանք գտնում են իրենց տան հասցեն, տարբեր գաղտնաբառեր և անձնական լուսանկարներ:

Հարցվածների 47%-ը վստահ է, որ իրենց անձնական տվյալները գողացել են սոցցանցերից, իսկ ևս 34%-ը կարծում է, որ տվյալները հանել են ինտերնետային ծառայություններից հայտարարություններ տեղադրելու համար: 28%-ը մեղադրում է փոստային ծառայություններին, իսկ 23%-ը՝ առցանց խանութներին:

Փորձագետները պարզել են, որ տվյալների արտահոսքից հետո ռուսներն ավելի հաճախ են դառնում խարդախների զոհ և ստանում անցանկալի զանգեր: Հարցվածների 44 տոկոսը սկսել է ավելի հաճախ զանգեր ստանալ անհայտ համարներից, իսկ ևս 47%-ը ստանում է ավելի շատ սպամ էլեկտրոնային փոստով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»