Ներքին 5 տարի առաջ - 14:06 25-06-2021

6 պահանջ, որ Ադրբեջանը և Թուրքիան մեզ են ներկայացնում. Թաթուլ Հակոբյան

Վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն անդրադարձել է այն պահանջներին, որ Ադրբեջանը և Թուրքիան 44-օրյա պարտությունից և փաստացի անձնատվությունից հետո, ունեն հայկական կողմի նկատմամբ:

Նրա խոսքով, Բաքուն և Անկարան այսօր Երևանից պահանջում են.

ա) ընդունել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու սահմանները եւ դրա ներսում՝ Լեռնային Ղարաբաղը,
բ) ընդունել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ ժամանակակից Թուրքիայի սահմանները, այն է՝ վերահաստատել Կարսի պայմանագիրը, որի 100-ամյակը լրանում է այս տարվա հոկտեմբերին,
գ) Ադրբեջանին տրամադրել սուվերեն միջանցք, որով Բաքուն կկարողանա կապվել Նախիջեւանի եւ վերջինիս տարածքով՝ Թուրքիայի հետ,
դ) տարածքային հավակնություններ չներկայացնել Ադրբեջանին եւ Թուրքիային,
ե) Հայոց ցեղասպանության հարցը չդարձնել միջազգային օրակարգի թեմա,

զ) անկլավների վերադարձ:

Թաթուլ Հակոբյանը նշում է, որ սա է իրականությունը, որքան էլ այն դառն է հնչում:

Այս հինգ կետերը միշտ էլ եղել են Անկարայի և Բաքվի օրակարգում, պարզապես այսօր Հայաստանը խիստ թույլ եւ խոցելի վիճակում է եւ եթե ձգտում է խաղաղություն կնքելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ապա դրա համար վճարելիք գինը հայտնի է:

Այլ բան է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրա՞ստ է վճարել այդ գինը, թե՞ համակերպվելու է ապագայում ևս փակ սահմաններով ու տարածաշրջանում մեկուսացված վիճակով գոյատևելուն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան